Վարչապետ Նիկոլ Փաշինյանի դեկտեմբերի 13-ի որոշմամբ Գյումրի համայնքի ղեկավարի պաշտոնակատար է նշանակել Սարիկ Մինասյանը։
Ներկայացնում ենք նրա կենսագրությունը։
Ծնվել է 1980թ. օգոստոսի 16-ին Գյումրում:
2004-2006թթ. ծառայել է ՀՀ զինված ուժերում:
2004թ. ավարտել է հայ-ռուսական (սլավոնական) hամալսարանը: Քաղաքագիտության մագիստրոս:
2013-2017թթ. եղել է Գյումրու քաղաքապետարանի բյուջեի եկամուտների հաշվառման եւ հավաքագրման բաժնի պետ:
2018թ. մարտ-2019թ. հունվար՝ ՀՀ ԱՍՀՆ սոցիալական ապահովության պետական ծառայության Գյումրու տարածքային բաժնի պետ:
2018թ. դեկտեմբերի 9-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել «Լուսավոր Հայաստան» կուսակցության թիվ 11 ընտրատարածքի տարածքային ընտրական ցուցակով:
Ամուսնացած է, ունի երկու զավակ: