Խորենացի փողոցում հայտնաբերվել է մեկ տոննա չվավերացված միս, մսի իրացման կետերը փակվել են

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից իրականացվող վերահսկողական գործողությունների շրջանակում դեկտեմբերի 13-ին Խորենացի փողոցում գործող մսի իրացման շուկայում անցկացվել են հերթական մշտադիտարկումները։ Արդյունքում՝ հայտնաբերվել են մի շարք էական խախտումներ, որոնց պատճառով մսի իրացման կետերի գործունեությունը դադարեցվել է։ ՍԱՏՄ-ից հայտնում են, որ առգրավվել և ոչնչացվել է մոտ մեկ տոննա միս, որի սպանդանոցային ծագումը մատակարարները չեն կարողացել փաստել։ Օրենսդրությամբ սահմանված է, որ ոչ սպանդանոցային ծագման միսը ենթակա է առգրավման և ոչնչացման։ ՍԱՏՄ-ն շեշտում է, որ նման գործողությունները միտված են բացառապես բնակչության առողջության պահպանմանը՝ նպատակ ունենալով բացառել անհայտ ծագման և չստուգված մսի մուտքը սպառման շուկա։ 

Տեսչական մարմնի ներկայացուցիչները նշում են, որ տնտեսավարողներին բազմիցս նախազգուշացվել է և իրազեկման աշխատանքներ են իրականացվել։

Լրահոս

Օրացույց

Սեպտեմբերի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930