Skip to main content

Կա եռակողմ փոխըմբռնում․ խոսքը Սյունիքի մարզով Ադրբեջան-Նախիջևան ճանապարհի մասին է․ ՌԴ ԱԳՆ տեղակալ

Հայ և ադրբեջանցիների գործընկերների հետ Ադրբեջանի և Նախիջևանի երկաթուղային հաղորդակցության հարցով լուրջ արդյունքների ենք հասել։ Այս մասին այսօր հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը։

«Եռակողմ աշխատանքային խմբի շրջանակներում փոխըմբռնում է ձեռք բերվել, թե ինչպես կարելի է վերականգնել Ադրբեջանի և Նախիջևանի երկաթուղային հաղորդակցությունը, կարևոր է մարզային տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման խնդիրը, առաջին հերթին՝ երկաթուղային։ Խոսքը, այո, Հայաստանի Սյունիքի մարզով Ադրբեջան-Նախիջեւան ճանապարհի մասին է», — մասնավորապես նշել է ՌԴ ԱԳ նախարարի տեղակալը։

Լրահոս

Օրացույց

Հոկտեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031