«ՀՀ Սահմանադրություն, Հռոմի ստատուտ, տարբեր դիրքորոշումներ»․ Բաքուն խաղաղության հասնելու «խոչընդոտներն» է թվարկել

Խաղաղության պայմանագրի ստորագրման համար Բաքուն կրկին շեշտում է Հայաստանի Սահմանադրությունը փոխելու պահանջը։

Ադրբեջանի փոխարտգործնախարար Էլնուր Մամեդովը «Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության համաձայնագրի ստորագրման հիմնական խոչընդոտները» թեմայով միջոցառման ժամանակ նշել է, թե Հայաստանի և Ադրբեջանի միջև կայուն խաղաղության հասնելու համար երկու հիմնական խոչընդոտ կա, որոնցից մեկը Հայաստանի Սահմանադրության մեջ է։

«Երբ Ադրբեջանը 2020 թվականին ազատագրեց իր տարածքները օկուպացիայից, 2021-ին Բաքուն առաջին անգամ խաղաղության առաջարկներ արեց Հայաստանին։ Պատերազմում հաղթած երկիրը երբեք հակառակ կողմին խաղաղության առաջարկ չի անում, բայց մենք արեցինք։ Մենք պատրաստեցին խաղաղության մասին հիմնարար սկզբունքներ։ 2020-2022 թվականներին մենք չգիտեինք, թե ինչ է ուզում Հայաստանը։ Հետո մենք համապարփակ քննարկումներ ունեցանք։ Դրանք տեղի ունեցան ԱՄՆ-ում, Ռուսաստանում և Ղազախստանում, փորձեցինք խաղաղության համաձայնագիր մշակել։ Հայաստանի և Ադրբեջանի միջև կայուն խաղաղության հասնելու երկու հիմնական խոչընդոտ կա, մեկը Հայաստանի Սահմանադրության մեջ Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջներն են, որն արտացոլված է նաև Հայաստանի Անկախության հռչակագրում։ Այնտեղ նշվում է, որ Ղարաբաղը Հայաստանի մաս է։ Երկրորդ խոչընդոտն այն է, որ Հայաստանի ներկայացուցիչները տարբեր դիրքորոշումներ ունեն», — ընդգծել է փոխարտգործնախարարը՝ չմանրամասնելով, թե ինչի մասին է խոսքը։

Երևանը Սահմանադրությունը փոխելու Բաքվի պահանջը Հայաստանի ներքին գործերին միջամտելու փորձ է որակում։

Մամեդովը նաև խնդիր է համարել Հռոմի ստատուտին Հայաստանի միանալը։

Երևանը Հռոմի ստատունը վավերացրեց անցած տարի, իսկ այս փետրվարից պաշտոնապես միացավ Միջազգային քրեական դատարանին։ Երևանը հայտարարել է, որ Հռոմի կանոնադրությանը միանալով՝ ցանկանում է Ադրբեջանին պատասխանատվության ենթարկել ռազմական հանցագործությունների համար։

Լրահոս

Օրացույց

Դեկտեմբերի 2024
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031