ՀՀ-ում Սիրիայի դեսպանատան շենքին բարձրացվել է Սիրիայում իշխանությունը վերցրած զինյալների դրոշը

Հայաստանում Սիրիայի դեսպանատան շենքին բարձրացվել է Սիրիայում իշխանությունը վերցրած զինյալների դրոշը։

Նախկին կառավարության դրոշը շենքի վրայից իջեցվել էր դեկտեմբերի 8-ին, Սիրիան շուրջ 24 տարի ղեկավարած Բաշար ալ-Ասադի վարչակարգի տապալումից և փաստացի (Միացյալ Նահանգների կողմից ահաբեկչական ճանաչված) «Հայաթ Թահրիր ալ-Շամ» խմբավորման առաջնորդ ալ Ջուլանի կողմից իշխանությունը վերցնելուց հետո։

Դեկտեմբերի 8-ի գիշերը սիրիական ընդդիմության ներկայացուցիչները մտան Դամասկոս, հայտարարեցին Ասադի ռեժիմի տապալման մասին։ Ասադը լքեց Սիրիան։ Այժմ նա գտնվում է Մոսկվայում։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը նրան և նրա ընտանիքի անդամներին ապաստան է տվել։

Սիրիական ընդդիմությունը հաղորդում է անցումային կառավարություն ձևավորելու մասին, որը կղեկավարի Աբու Մուհամմադ ալ-Ջոլանիի մերձավոր Մուհամմեդ ալ-Բաշիրին։

Լրահոս

Օրացույց

Նոյեմբերի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930