Հաջորդ ընտրություններում իշխանության ցուցակը գլխավորելու է Աննա Հակոբյանը. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Իշխանական թիմում խոսում են, որ հաջորդ ընտրություններում իշխանության ցուցակը գլխավորելու է վարչապետի կինը` Աննա Հակոբյանը։ Սրանով է պայմանավորված նրա գերակտիվությունը: Նա կառավարությունում աշխատասենյակ, աշխատակազմ, փիառ թիմ ունի։

Ոչ միայն տեղական եւ միջազգային հյուրեր է ընդունում, տարատեսակ միջոցառումներ կազմակերպում, այլեւ, չունենալով որեւէ պաշտոն, ինքն է որոշում պետության կադրային քաղաքականությունը։ Վերջին կադրային փոփոխությունները, ըստ ՔՊ-ականների, իրականացվել են նրա սցենարով։ Մի բան հաշվի չեն առել` Աննա Հակոբյանի հակառեյտինգն ավելի բարձր է, քան Նիկոլ Փաշինյանինը»:

Լրահոս

Օրացույց

Հունվարի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031