Տարածաշրջանային զարգացումներին և հայ-կանադական հարաբերությունների օրակարգին վերաբերող հարցեր են քննարկվել

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը դեկտեմբերի 5-ին ընդունել է Եվրոպական միությունում, Եվրոպայում եւ Հայաստանում Կանադայի հատուկ բանագնաց Ստեֆան Դիոնին:

Կողմերը քննարկել են հայ-կանադական հարաբերությունների օրակարգին վերաբերող հարցերի լայն շրջանակ, այդ թվում՝ միջխորհրդարանական համագործակցությանը վերաբերող տարբեր հարցեր: Այս համատեքստում զրուցակիցները կարեւորել են Կանադայի խորհրդարանական կենտրոնի հետ համատեղ իրականացվող ծրագրերը, որոնց շրջանակում Կանադայի եւ Հայաստանի խորհրդարանների աշխատակազմերի միջեւ տեղի են ունենում փորձի փոխանակման աշխատանքներ՝ ապահովելով երկու երկրների խորհրդարանների աշխատակազմերի լայն համագործակցությունը:

Հանդիպմանն անդրադարձ է կատարվել նաեւ տարածաշրջանային զարգացումներին, խաղաղության պայմանագրին վերաբերող եւ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի:

Լրահոս

Օրացույց

Սեպտեմբերի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930