Երևանում վթարի է ենթարկվել Տնտեսագիտական համալսարանի ռեկտորը. նրան տեղափոխել են հիվանդանոց

Երեկ՝ դեկտեմբերի 4-ին, խոշոր ավտովթար էր տեղի ունեցել Երևանում, այդ մասին Shamshyan.com-ը ֆոտոռեպորտաժ, տեսանյութ էր հրապարակել:

Պարզվել է վարորդների և վիրավորի ինքնությունը:

Կայքի տեղեկություններով՝ «Honda»-ն վարել է Երևանի բնակիչ 43-ամյա Արմեն Գրիգորյանը, իսկ «Mercedes»-ը վարել է Երևանի բնակիչ 26-ամյա Ալիկ Մկրտչյանը:

Վթարի հետևանքով Ա. Գրիգորյանը, ում առաջինը օգնության է հասել «Mercedes»-ի վարորդը և քաղաքացիները, տեղափոխվել է հիվանդանոց:

Ա. Գրիգորյանը Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի, ժողովրդին հայտնի՝ «Ժողինստիտուտի» ռեկտորն է և ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի մեղավորը եղել է նա, ով բախվել է «Mercedes»-ի հետնամասին:

Ավելի վաղ հայտնել էինք, որ դեկտեմբերի 4-ին խոշոր ավտովթար էր տեղի ունեցել Երևանում։ Ժամը 22:30-ի սահմաններում Մյասնիկյան պողոտայում բախվել էին «Mercedes» և «Honda» մակնիշի ավտոմեքենաները։

Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով կար 1 վիրավոր, սակայն դեպքի վայրում հավաքված քաղաքացիները ասում էին, որ վիրավորները 2-ն են եղել։

Լրահոս

Լորդ Մայքլ Էշքրոֆթը նույնպես Ուկրաինայի հին ընկերներից է, ով աջակցում է մեր պետությանը օգնություն ցուցաբերելու հետ կապված նախաձեռնություններին։ Դեռևս 2024 թվականին՝ Յալթայի եվրոպական ռազմավարության ամենամյա հանդիպման շրջանակում, Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հանդիպել է Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Բորիս Ջոնսոնի հետ և շնորհակալություն հայտնել նրան միջազգային օգնություն ցուցաբերելու հարցում աջակցության համար։

Օրացույց

Սեպտեմբերի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930