Սրբուհի Գալյանը Բադասյանի կադրերին է բերում ․ «Հրապարակ»

«Հրապարակը» գրում է․ Արդարադատության նորանշանակ նախարար Սրբուհի Գալյանը, որն իր կարիերան արել է իր կուրսեցի եւ մտերիմ ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանի գործուն ջանքերի շնորհիվ, պատրաստվում է վարձահատույց լինել ընկերոջը՝ պաշտոնական առաջխաղացման համար, եւ ՊԵԿ որոշ աշխատակիցների՝ Բադասյանի մտերիմներին, արդարադատության ոլորտում տարբեր պաշտոնների նշանակել։ Մեզ ասացին, որ Իրավաբանական վարչության պետի տեղակալ Պետիկ Մկրտչյանին ուզում է իր տեղակալ նշանակել, որը պետք է համակարգի քրեաիրավական ոլորտը: Իսկ ՊԵԿ նախագահի խորհրդական Ներսես Զեյնալյանին ուզում է իր խորհրդական նշանակել՝ հետագայում ավելի բարձր պաշտոնի տանելու հեռանկարով։

Երեկ մեր լրագրողն այս տեղեկությունների վերաբերյալ խորհրդարանում փորձել է հարցեր ուղղել նախարարին: Գալյանը պատասխանել է, որ դեռ որեւէ նշանակում չի արել, բայց չի հերքել առաջիկայում նշանակելու մասին տեղեկությունը։ Հիշեցրել է, որ նախարարը, այսինքն ինքն է որոշում կադրային հարցերը, երբ լինեն նշանակումներ, կիմանանք այդ մասին։ Մեր լրագրողն այլ հարցեր էլ է ցանկացել տալ նորանշանակ նախարարին, սակայն ՊՊԾ աշխատակիցը ճանկռելով ու քաշքշելով լրագրողին՝ խանգարել է, ասելով` չի ուզում քո հարցերին պատասխանել:

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակը» թերթի՝ 15․ 11․ 24 թ համարում։

Լրահոս

Օրացույց

Դեկտեմբերի 2024
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031