Հայաստանի անկախության հռչակագրի բովանդակությունն այն մասին է, որ ՀՀ-ն չի կարող գոյություն ունենալ․ Փաշինյան

Հայաստանի անկախության հռչակագրի բովանդակությունն այն մասին է, որ Հայաստանի Հանրապետություն չի կարող գոյություն ունենալ, հաջորդ տարվա բյուջեի քննարկման եզրափակիչ ելույթում այսօր հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Բաքուն տևական ժամանակ է՝ բարձրացնում է Հայաստանի Սահմանադրության փոփոխության հարցը՝ խնդրահարույց համարելով Հայաստանի մայր օրենքում հիշատակված Անկախության հռչակագիրը, որում հղում կա Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի միավորմանը։ Հայ պաշտոնյաները նախ հակադարձում էին, թե դա Երևանի ներքին գործն է, հետո՝ նշում, թե Սահմանադրությունն ու դրանում հիշատակված Անկախության հռչակագիրը նույնական չեն, այժմ էլ հղում են անում Սահմանադրական դատարանի որոշմանը:

Երեկ Փաշինյանը խորհրդրանի ամբիոնից չբացառեց սահմանադրական փոփոխությունները: «Եթե ՍԴ-ն որոշի, որ խաղաղության պայմանագրի տեքստը չի համապատասխանում Սահմանադրությանը, ՀՀ-ն կարող է նախաձեռնել սահմանադրական փոփոխություններ», — ասաց գործադիրի ղեկավարը։

Օրերս Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կրկին շեշտել էր՝ «Սահմանադրության տեքստում առկա տարածքային պահանջներն Ադրբեջանին խաղաղության պայմանագրի ստորագրման գլխավոր խոչընդոտն են»։

Լրահոս

Թուրքիային մատակարարված ռուսական С-400 զենիթահրթիռային համակարգերը մնում են Թուրքիայի բանակի սպառազինության մեջ, դրանց վերաբերյալ դիրքորոշման ոչ մի փոփոխություն չկա։ Այս մասին Անկարայում լրագրողներին հայտնել են հանրապետության ազգային պաշտպանության նախարարության աղբյուրները։ «ՀՕՊ С-400 համակարգերը մեր բանակի սպառազինության մեջ են։ Մեր դիրքորոշումը С-400-ի վերաբերյալ չի փոխվել»,- հայտարարել են աղբյուրները։ Այսպիսով, գերատեսչությունում մեկնաբանել են որոշ լրատվամիջոցներում ավելի վաղ հայտնված այն պնդումները, թե Թուրքիան կարող է հետ վերադարձնել

Օրացույց

Սեպտեմբերի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  

- Այս թեմայով -