ՀՀ ԱԺ նախագահը ֆրանսիացի գործընկերոջ և Ալֆորվիլի քաղաքապետի հետ քննարկել է տարածաշրջանային զարգացումներին վերաբերող թեմաներ

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը նոյեմբերի 4-ին հանդիպել է Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավոր, նախորդ գումարման Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի փոխնախագահ Իզաբել Սանտիագոյի և Ալֆորվիլի քաղաքապետ Լյուկ Կարվունասի հետ:

Ողջունելով հյուրերին՝ ՀՀ ԱԺ նախագահը հայ ժողովրդի անունից շնորհակալություն է հայտնել բարեկամ Ֆրանսիային՝ Հայաստանի համար ծանր օրերին մեր երկրի կողքին լինելու ու ցուցաբերած զգալի աջակցության համար: Այս մասին տեղեկացնում են ԱԺ մամուլի ծառայությունից:

Զրուցակիցների քննարկման առանցքում են եղել ինչպես միջխորհրդարանական համագործակցությանն ու հայ-ֆրանսիական օրակարգին վերաբերող հարցերը, այնպես էլ տարածաշրջանային զարգացումներին վերաբերող թեմաներ:

Լրահոս

Թուրքիային մատակարարված ռուսական С-400 զենիթահրթիռային համակարգերը մնում են Թուրքիայի բանակի սպառազինության մեջ, դրանց վերաբերյալ դիրքորոշման ոչ մի փոփոխություն չկա։ Այս մասին Անկարայում լրագրողներին հայտնել են հանրապետության ազգային պաշտպանության նախարարության աղբյուրները։ «ՀՕՊ С-400 համակարգերը մեր բանակի սպառազինության մեջ են։ Մեր դիրքորոշումը С-400-ի վերաբերյալ չի փոխվել»,- հայտարարել են աղբյուրները։ Այսպիսով, գերատեսչությունում մեկնաբանել են որոշ լրատվամիջոցներում ավելի վաղ հայտնված այն պնդումները, թե Թուրքիան կարող է հետ վերադարձնել

Օրացույց

Սեպտեմբերի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  

- Այս թեմայով -