ԱՄՆ-ն սխալվում է, թե կարծում է՝ Մոսկվան միջուկային զենք չի կիրառի․ Մեդվեդև

ԱՄՆ-ն սխալվում է, թե կարծում է, որ Մոսկվան միջուկային զենք չի կիրառի ինքնապաշտպանության նպատակով։ Այդ մասին լրագրողներին ասել է Ռուսաստանի Անվտանգության խորհրդի նախագահի տեղակալ Դմիտրի Մեդվեդևը։

Նրա կարծիքով՝ Վաշինգտոնը շահագրգռված չէ համաշխարհային պատերազմի սանձազերծմամբ։ Ընդ որում, ամերիկացի քաղաքական գործիչները կարծում են, որ Ռուսաստանը երբեք չի անցնի սահմանը, նշել է նա։

«Նրանք սխալվում են», — ասել է Մեդվեդևը և հայտարարել, որ Ռուսաստանի գոյության սպառնալիքի դեպքում երկրի ղեկավարությունը պարզապես ոչ մի այլ ընտրություն չի ունենա:

Լրահոս

Օրացույց

Հուլիսի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031