ՀՀ ԱԳՆ-ն ցավակցություն է հայտնել Իսպանիայի ժողովրդին

Հայաստանի ԱԳՆ-ն իր խորին ցավակցությունն է հայտնել Իսպանիայում ջրհեղեղի հետևանքով տեղի ունեցած ողբերգության կապակցությամբ։

«Մեր անկեղծ ցավակցությունն ենք հայտնում մահացածների ընտանիքներին և մեր համերաշխությունը բոլոր նրանց, ովքեր տուժել են այս տարերային աղետի հետևանքներից»,- ասված է ՀՀ արտգործնախարարության X-ի միկրոբլոկում:

ոկտեմբերի 29-ի երեկոյան հորդառատ անձրևներ են տեղացել Իսպանիայի արևելյան և հարավային շրջաններում։ Առնվազն 51 մարդ է զոհվել Իսպանիայի Վալենսիա նահանգում հորդառատ անձրևների հետևանքով առաջացած ջրհեղեղների հետևանքով։

Լրահոս

Օրացույց

Սեպտեմբերի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930