Նոան շատ լավ խաղաց առաջին, ինչպես նաև խաղի վերջին 15 րոպեների ընթացքում․ Ռապիդի գլխավոր մարզիչ

Երեկ՝ հոկտեմբերի 24-ին, Կոնֆերենցիաների լիգայի 2024/25թթ․ խաղարկության լիգայի փուլի 2-րդ տուրում «Նոան» նվազագույն հաշվով ցավալի պարտություն կրեց ավստրիական «Ռապիդից»։

Խաղից հետո «Ռապիդի» գլխավոր մարզիչ Ռոբերտ Կլաուսը կիսվել է իր տպավորություններով։

«Շատ ուրախ եմ, որ հաղթել ենք այս խաղում և կարողացել ենք վաստակել ընդհանուր 6 միավոր։ «Նոան» շատ լավ խաղ ցուցադրեց առաջին 15 րոպեների, ինչպես նաև խաղի վերջին 15 րոպեների ընթացքում։ Ամեն դեպքում, ընդհանուր խաղի առումով «Ռապիդն» արժանի էր հաղթանակի։ Ցավոք՝ չկարողացանք 2-րդ գնդակը խփել՝ պահելով խաղի հետաքրքրությունը։

Ինչու էի առաջին խաղակեսի 15 րոպեների ընթացքում զայրացած իմ խաղացողների վրա, քանի որ նրանք շատ էին կորցնում գնդակը՝ անփույթ կերպով առաջ շարժվելու պատճառով։ 75-րդ րոպեից հետո մեր ֆուտբոլիստները հոգնել էին և չէին կարողանում խփել երկրորդ գնդակը։ Դրանից մեր մրցակիցները, այս դեպքում «Նոան», կարողանում են օգտվել»,- նշել է Կլաուսը։

Լրահոս

Թուրքիային մատակարարված ռուսական С-400 զենիթահրթիռային համակարգերը մնում են Թուրքիայի բանակի սպառազինության մեջ, դրանց վերաբերյալ դիրքորոշման ոչ մի փոփոխություն չկա։ Այս մասին Անկարայում լրագրողներին հայտնել են հանրապետության ազգային պաշտպանության նախարարության աղբյուրները։ «ՀՕՊ С-400 համակարգերը մեր բանակի սպառազինության մեջ են։ Մեր դիրքորոշումը С-400-ի վերաբերյալ չի փոխվել»,- հայտարարել են աղբյուրները։ Այսպիսով, գերատեսչությունում մեկնաբանել են որոշ լրատվամիջոցներում ավելի վաղ հայտնված այն պնդումները, թե Թուրքիան կարող է հետ վերադարձնել

Օրացույց

Սեպտեմբերի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930