Սա Բարսելոնայի վրեժն էր․ Ռաֆինյա

«Բարսելոնայի» հարձակվող Ռաֆինյան մեկնաբանել է Չեմպիոնների լիգայի խաղարկության լիգայի փուլի 3-րդ տուրի խաղում «Բավարիայի» դեմ տարած խոշոր հաշվով հաղթանակը։

«Կարծում եմ, որ դա վրեժ էր երկրպագուների համար: Մենք՝ որպես ֆուտբոլիստներ, հետ չենք նայում անցյալին։ Թիմն արդեն կենտրոնացած է հաջորդ հանդիպման վրա։

Զարմանալի, յուրահատուկ երեկո էր. ես հեթ-տրիկի հեղինակ դարձա ակումբի կազմում իմ 100-րդ խաղում: Ես շատ գոհ եմ իմ ելույթից և մեր խաղից: Որպես թիմ մենք իսկապես լավ խաղացինք, և դա ինձ համար ամենակարևորն է: Չեմպիոնների լիգայում երկրորդ հաղթանակը շատ կարևոր էր»,- Ռաֆինյայի խոսքերն է մեջբերում ESPN-ը:

Հիշեցնենք, որ կատալոնացիները հաղթեցին 4։1 հաշվով, իսկ բրազիլացին դարձավ հեթ-տրիկի հեղինակ։

Աղբյուր  ArmSport.am

Լրահոս

Օրացույց

Հուլիսի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031