2025 թվականից Հայաստանում կգործի ոստիկանական գվարդիա․ Ազգային ժողովն ընդունեց օրենքը

Ազգային ժողովն ընդունել է «Ոստիկանության գվարդիայի մասին» և կից մի շարք օրենքներում նոր կարգավորումներ նախատեսող օրենսդրական փաթեթը։

Նախագծին կողմ է քվեարկել 65 պատգամավոր, դեմ՝ 28։

Ոստիկանության գվարդիայի ձևավորման համար օրենքն ուժի մեջ մտնելու ժամկետ է սահմանվել 2025 թվականի նոյեմբերի 1-ը: Մինչ այդ օրենսդրական որոշ կարգավորումներ ուժի մեջ կմտնեն՝ ենթաօրենսդրական դաշտը նոր կարգավորումներին ներդաշնակեցնելու համար:

Հայաստանի ներքին գործերի փոխնախարար Արփինե Սարգսյանի խոսքով՝ առաջին անգամ Հայաստանում կարգավորվելու են ուժային միջոցների գործադրման չափորոշչի ներմուծման հետ կապված հարցերը, մինչ այժմ չափորոշչի որևէ մոտեցում չի եղել:

2025 թվականի նոյեմբերի 1-ից ուժը կորցրած կճանաչվի «Ոստիկանության զորքերի մասին» 1997 թվականին ընդունված օրենքը: Փոփոխություն է կատարվել ռազմական դրության ժամանակ ոստիկանության գվարդիայի առջև դրվող խնդիրների մասով. անհրաժեշտության դեպքում ոստիկանության գվարդիան ռազմական դրություն հայտարարված տարածքում իրականացվող պատերազմական գործողությունների շրջանակում հատուկ առաջադրանքներ ևս կարող է ստանալ ու կատարել:

Նշվել է, որ պահպանվել է հրամանատարական այն շղթան, ինչը ոստիկանության տարբեր կառուցվածքային միավորների շրջանակում է: Մինչ օրենքն ուժի մեջ մտնելը համակարգում լայնածավալ վերապատրաստումներ են իրականացվելու:

Լրահոս

Օրացույց

Նոյեմբերի 2024
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930