Հարավային Կովկասում հաղորդակցությունների ապաշրջափակումը հնարավոր է միայն Ռուսաստանի մասնակցությամբ. Զախարովա

Հարավային Կովկասում տնտեսական և տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակումը հնարավոր է միայն Ռուսաստանի մասնակցությամբ:

Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով Հարավային Կովկասում տրանսպորտային հաղորդակցությունների բացման հարցը։

Նրա խոսքով, փոխվարչապետերի մակարդակով մասնագիտացված աշխատանքային հանձնաժողովի հիմնական խնդիրը լուծումներ գտնելն է, որոնք կհամապատասխանեն ինչպես Բաքվի, այնպես էլ Երևանի պահանջներին։

«Հանձնաժողովի հիմնական խնդիրն է գտնել փոխադարձաբար ընդունելի արդյունքներ և լուծումներ, որոնք կհամապատասխանեն և՛ Բաքվին, և՛ Երևանին, մենք այս ամբողջ ընթացքում պատրաստ ենք համակողմանի օգնություն ցուցաբերել մեր գործընկերներին: Տարածաշրջանը կշահի հաղորդակցությունների ապաշրջափակումից, միևնույն ժամանակ, Հարավային Կովկասում տնտեսական և տրանսպորտային միջանցքների բացումը հնարավոր է միայն Ռուսաստանի մասնակցությամբ»,- եզրափակել է Զախարովան։

Լրահոս

Օրացույց

Հուլիսի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031