ԱԺ-ն վավերացրեց սահմանազատման կանոնակարգը

Հայաստանի ազգային ժողովը վավերացրեց Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման հարցով հանձնաժողովների գործունեության կանոնակարգը:

«Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի ու Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի համատեղ գործունեության մասին» կանոնակարգը վավերացնելու մասին նախագիծն ընդունվեց ԱԺ-ի հոկտեմբերի 23-ի նիստում՝ ստանալով 67 կողմ ձայն:

Նախագծին քվեարկությամբ կողմ էր քվեարկել 65 պատգամավոր, բացակա ևս 2 պատգամավոր թողել էին իրենց կողմ քվեարկությունը: 

Ընդդիմադիր «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները չեն մասնակցել ո՛չ քննարկմանը, ո՛չ քվեարկությանը:

Լրահոս

Օրացույց

Հունվարի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031