Թթու կաղամբը որոշ մարդկանց համար վնասակար է․ սննդաբանը նշել է պատճառները

Սննդաբան Վոսկրեսնայան նշել է, որ թթու կաղամբը վնասակար է երիկամների հիվանդություն ունեցող մարդկանց համար։ Գրում է lenta.ru-ն։

Թթու կաղամբն այնքան էլ ցանկալի չէ ներառել սննդակարգում երիկամների հիվանդություններով և հիպերտոնիայով տառապող մարդկանց համար։ Այս մասին խոսել է սննդաբան Օլգա Վոսկրեսնայան։

Նա պարզաբանեց, որ այս մթերքը մեծ քանակությամբ աղ է պարունակում: Նաև ստամոքսի թթվայնության բարձրացման պարագայում՝ թթու կաղամբում պարունակող կաթնաթթուն կարող է անհանգստություն առաջացնել: Ավելին, թթուները կարող են վնասել ատամի էմալը, այդ իսկ պատճառով օգտագործելուց հետո անհրաժեշտ է ողողել բերանը։ Սննդաբանը հավելեց, որ որոշ մարդիկ կարող են ալերգիա ունենալ խաչածաղկավոր մշակաբույսերի նկատմամբ։

Միաժամանակ Վոսկրեսնայան նշել է, որ թթու կաղամբը պարունակում է C, K, B1, B2, B3, B6 վիտամիններ, ֆոլաթթու և այնպիսի հանքանյութեր, ինչպիսիք են կալիումը, կալցիումը, մագնեզիումը, երկաթը, ցինկը և մանգանը։ Նա ասում է, որ այս մթերքը բարելավում է մարսողությունը, նվազեցնում կրծքագեղձի, շագանակագեղձի և թոքերի քաղցկեղի առաջացման վտանգը, հակաօքսիդանտների շնորհիվ աջակցում է սրտանոթային համակարգին և ամրացնում օրգանիզմի իմունային պաշտպանությունը:

Նախկինում սննդաբան Ելենա Սոլոմատինան աշնանն առաջարկել էր մթերքներ, որոնք պաշտպանում են իմունային համակարգը։ Նա հիշեցրեց, որ առողջությունը բարելավելու համար ամենօրյա սննդակարգում պետք է լինի մոտ 500 գրամ բջջանյութ։

Լրահոս

Օրացույց

Նոյեմբերի 2024
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930