Արտասովոր, անթույլատրելի բան է տեղի ունեցել․ Ալեն Սիմոնյանը՝ Արգիշտի Քյարամյանի և Աղազարյանի միջև տեղի ունեցած միջադեպի մասին

Արտասովոր, անթույլատրելի բան է տեղի ունեցել։

Այս մասին Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով խորհրդարանում ՔԿ նախագահ Արգիշտի Քյարամյանի և «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանի մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպին։

Հարցին, թե արդյո՞ք խմբակցությունում քննարկել են Արգիշտի Քյարամյանի հարցը, նա նկատեց․

«Սա թագավորություն չէ, որ թագավորն ասի՝ սրան բանտ նետեք, սրա գլուխը կտրեք. այդպես չի լինում։ Սա պետություն է, կուսակցություն գոյություն ունի։ Հետևանքներ, բնականաբար, կլինեն»։

Սիմոնյանի խոսքով՝ «Քաղաքացիական պայմանագրում» թևեր չկան, կա մի թև՝ Նիկոլ Փաշինյանի թևն է։

«Մեկ անձի կուսակցություն չէ, մեր առաջնորդին սատարող խմբակցության պատկեր է, դրա մեջ որևէ տարօրինակ բան չկա։ Ես եթե դահլիճում լինեի, նման իրավիճակ տեղի չէր ունենա։ Ես էլ եմ հաճախ ունենում էմոցիոնալ պորթկումներ, բայց կարծում եմ, որ ոպրես ԱԺ նախագահ վատ չեմ իրականացնում իմ աշխատանքը»,- ասաց նա։

Լրահոս

Օրացույց

Հոկտեմբերի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031