Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը արտաքին հարաբերությունների խորհրդարանական մշտական հանձնաժողովի նիստում, սահմանային անվտանգության հանձնաժողովի կանոնակարգի քննարկման ժամանակ, հոկտեմբերի 21-ին չի հերքել եւ չի հաստատել Ադրբեջանի կողմից սպառնալիքների փաստը մարտական գործողությունների հնարավոր վերականգնման մասին այս տարվա գարնանը Տավուշի մարզում պետական սահմանի սահմանագծման գործընթացի բացակայության դեպքում։
Գրիգորյանին հիշեցրել են, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Տավուշի մարզում սահմանազատման եւ սահմանագծման ընթացում բնակիչներին ասել է, որ եթե այդ գործթնացը չիրականացվի, Ադրբեջանը կվերսկսի ռազմական գործողությունները։ Հետո փոխվարչապետին խնդրել են նշել, թե իսկապես եղել են սպառնալիքներ պատերազմ սկսելու մասին բանակցությունների ընթացքում։
«Սպառնալիքների կամ մեր քննարկումների կոնտենտի մասով պետք է ձեզ խնդրեմ սահմանափակվել նրանով, ինչ կա, եւ ինչ ասվել է պաշտոնական մամուլի հաղորդագրություններում։ Ես չեմ կարող ոչինչ տեղեկացնել»,- ասել է Գրիգորյանը։