Օդի ջերմաստիճանը կբարձրանա

Երևանում հոկտեմբերի 21-ի ցերեկը, 22-26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Այս մասին հայտնում են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից:

Մարզերում հոկտեմբերի 21-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային գոտիներում ձյան տեսքով: Հոկտեմբերի 22-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև։ Հոկտեմբերի 23-26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Քամին՝ հյուսիսարևմտյան՝ 2-5 մ/վ։

Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 22-24-ին աստիճանաբար կբարձրանա 2-5 աստիճանով։

Լրահոս

Օրացույց

Մարտի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031