Խոշոր ավտովթար Երևանում. 4 հոգի տեղափոխվել է հիվանդանոց

Հոկտեմբերի 21-ին ավտովթար է տեղի ունեցել Երևանում:

Ժամը 08:10-ի սահմաններում Արշակունյաց 196 հասցեի դիմաց բախվել են Արմավիրի մարզի բնակիչ 32-ամյա Կարեն Մալխասյանի վարած «Hyundai Elantra» և Երևանի բնակիչ 39-ամյա Արսեն Բորոզանջյանի վարած «Toyota Corolla» մակնիշի ավտոմեքենաները:

Shamshyan.com-ի տեղեկություններով, վթարի հետևանքով 4 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Երևանի տարբեր հիվանդանոցներ:

Բախման հետևանքով ավտոմեքենաները հայտնվել են հետիոտնի համար նախատեսված անցման վրա և մասամբ երթևեկությունը դարձել է դանդաղընթաց, սակայն պարեկներին հաջողվում է կարգավորել երթևեկությունը:

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վիրավորների ինքնությունը:

Լրահոս

Օրացույց

Սեպտեմբերի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930