Կրեմլը ողջունում է Պուտինի հետ երկխոսության` Շոլցի պատրաստակամությունը

Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի պատրաստակամությունը` ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ քննարկել Ուկրաինայի իրավիճակի կարգավորումը, կարևոր ազդանշան է։

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն այս մասին հայտարարել է՝ նշելով, որ Արևմտյան այլ երկրների հրաժարումը նման երկխոսությունից ոչ կառուցողական է:

«Մենք լսում ենք այն խոսքերը, որոնք գալիս են Բեռլինից՝ Շոլցի խոսքերը երկխոսության պատրաստակամության մասին: Սրանք կարևոր խոսքեր են, քանի որ մինչև վերջերս Գերմանիան կոլեկտիվ Արևմուտքի մնացած երկրների թվում էր, որը լիովին բացառում էր Պուտինի հետ ցանկացած շփում։ Մենք ասել ենք, որ այդ դիրքորոշումն անհեռանկարային է»,- ընդգծել է նա։

Լրահոս

Օրացույց

Մարտի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031