Աշխարհի ամենաթանկարժեք ֆուտբոլիստները

Վերջերս Transfermarkt-ի մասնագետները թարմացրել են եվրոպական մի շարք առաջնությունների ֆուտբոլիստների տրանսֆերային արժեքի տվյալները, այդ թվում՝ թոփ-5 լիգաների։

Այսպիսով՝ մոլորակի ամենաթանկարժեք ֆուտբոլիստների ցանկը գլխավորում է երկու ֆուտբոլիստ։ «Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Էրլինգ Հոլանդի և «Ռեալի» ներկայացուցիչ Վինիսիուս Ժունիորի տրանսֆերային արժեքը գնահատվում է 200 մլն եվրո։

3-4-րդ տեղերը կիսում են մադրիդյան թիմի ֆուտբոլիստներ Կիլիան Մբապեն և Ջուդ Բելինգհեմը․ նրանց տրանսֆերային արժեքը կազմում է 180 մլն եվրո։

Վերը նշված ֆուտբոլիստներին հաջորդում են Լամին Յամալը «Բարսելոնայից» և Ֆիլ Ֆոդենը «Մանչեսթեր Սիթիից»։ Այդ ցուցանիշով լավագույն 7 ֆուտբոլիստների ցանկը եզրափակում է անգլիացի Բուկայո Սական։

Լրահոս

Օրացույց

Հունվարի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031  

- Այս թեմայով -