Ադրբեջանցիների` ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության հեռացմանն ուղղված հերթական արշավը 2 նպատակ ունի. Աբրահամյան

ՀՀ ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է․ «Ադրբեջանը վերջին շրջանում կրկին ակտիվ թիրախավորման տակ է վերցրել ԵՄ դիտորդական առաքելությանը. ադրբեջանական մամուլն անընդհատ հարստացվում է առաքելության նկատմամբ քննադատական, իսկ որոշ դեպքերում` վիրավորական բնույթի նյութերով, իսկ ադրբեջանական սահմանային դիտարկման համակարգերով արված անորակ լուսանկարները, որոնք ֆիքսում են եվրոպացիների մոնիթորինգի գործընթացը, ծաղրական մեկնաբանություններով ադրբեջանական տարբեր տելեգրամ ալիքներում են հայտնվում:

Հասկանալի է, որ առանց իշխանության ցանկության կամ գիտությամբ, Ադրբեջանի ՊՆ հսկողության տակ գտնվող տեսանյութերն ու լուսանկարները մամուլում չէին հայտնվի:

Ադրբեջանցիների` ԵՄ դիտորդական առաքելության հեռացմանն ուղղված հերթական արշավը, 2 նպատակ ունի:

Առաջին, Ադրբեջանը սրանով արձագանքում է ԵՄ բարձրաստիճան պաշտոնյաների և ԵՄ անդամ տարբեր երկրներից նկատելի ակտիվացող կոշտ հռետորաբանությանը, որովհետև Ադրբեջանն իր պահվածքով բացահայտ արհամարական կեցվածք է ընդունել:

Երկրորդ, Ադրբեջանը նպատակ ունի առաջնագծում ակտիվացնել բազմիցս կիրառված մարտավարությունը, որը ենթադրում է պարբերական սրացումներ:

Որպես կանոն դրանք կա´մ որպես ճնշման միջոց են կիրառվել` բանակցություններում զիջումների հնարավորություն ստանալու համար, կա´մ նախապատրաստություն են եղել տարբեր բնույթի և մասշտաբի գործողությունների իրականացման նպատակով»:

Լրահոս

Օրացույց

Նոյեմբերի 2024
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930