37-ամյա հարձակվող և Արգենտինայի հավաքականի ավագ Լիոնել Մեսսին պատասխանել է այն հարցին, թե նախատեսո՞ւմ է արդյոք խաղալ 2026 թվականի աշխարհի առաջնությունում։
«Ամեն ինչ անսպասելի է լինում։ Ես իրադարձություններից առաջ չեմ ընկնում: Փորձում եմ վայելել առօրյան։ Երբ ժամանակը գա, ամեն ինչ պարզ կլինի։ Ես չեմ սիրում արագացնել իրադարձությունները: Հուսով եմ, որ կարող եմ շարունակել հանդես գալ այս մակարդակով, որպեսզի լավ զգամ և երջանիկ լինեմ: Ես այս իրավիճակին ավելի լայն եմ նայում, քան պարզապես այն՝ արդյոք կխաղա՞մ մինչև այդ պահը [2026 թվականի աշխարհի առաջնությունը], թե՞ ոչ»,- Մեսսիի խոսքերն է մեջբերում Marca-ն։
Հիշեցնենք, որ 2026 թվականի աշխարհի առաջնությունը կանցկացվի երեք երկրներում՝ ԱՄՆ-ում, Կանադայում և Մեքսիկայում։