Այսօր՝ հոկտեմբերի 16-ին, առեղծվածային ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 10:15-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Նաիրիի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Քասախ գյուղի Թումանյան փողոցի տներից մեկում մահացած քաղաքացի և վիրավորների կան:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ոստիկանության Կոտայքի մարզային վարչության պետ Ռուբեն Դավթյանը, ոստիկանության Նաիրիի բաժնի պետ Սանթուր Դուրգարյանը և ոստիկանության Նաիրիի բաժնի անչափահասների գործերով բաժանմունքի պետ Արտակ Մկրտչյանը։
Տեղի ունեցածը շմոլ գազի հետևանք է, թե սննդային թունավորում՝ պարզվում է, ինչպես նաև պարզվում է մահացածի և հիվանդանոց տեղափոխված անձանց ինքնությունը:
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։