Պետդեպը հաստատել է Գազա հումանիտար օգնության հարցով ԱՄՆ նախազգուշացումն Իսրայելին

Միացյալ Նահանգները նախազգուշացում է ուղարկել Իսրայելին Գազա մարդասիրական օգնության ծավալները մեծացնելու անհրաժեշտության մասին, ճեպազրույցի ժամանակ հաստատել է ԱՄՆ պետդեպարտամենտի խոսնակ Մեթյու Միլլերը։

Ավելի վաղ BBC- ին գրել էր, որ ԱՄՆ-ը նամակ է ուղարկել Իսրայելի կառավարությանը և 30 օր ժամանակ է տվել՝ Գազա մարդասիրական օգնության հասանելիությունն ընդլայնելու համար, հակառակ դեպքում, սպառնալով՝ ԱՄՆ-ի ռազմական որոշ օգնության դադարեցում։

Միլլերն ասել է, որ նամակը ներքին դիվանագիտական հաղորդակցության համար էր և հրապարակման ենթակա չէր, «բայց քանի որ այն արդեն հրապարակվել է, ուրախ եմ հաստատել տեղեկությունը»։

ԱՄՆ պետդեպարտամենտի խոսնակը մանրամասնել է՝ դեպի Գազա օգնության ներկայիս մակարդակը «շատ ցածր է»՝ հույս հայտնելով, որ Իսրայելը կկատարի առաջարկված փոփոխությունները, իսկ արդյունքում «մարդասիրական օգնությունը դեպի Գազա կտրուկ կաճի»:

Սեպտեմբերի սկզբին ՄԱԿ-ը զգուշացրեց՝ Գազայի հատվածում հումանիտար իրավիճակը «ավելի աղետալի է»՝ նշելով՝ ավելի քան 1 միլիոն մարդ օգոստոսին Գազայի հարավում և կենտրոնական հատվածում մարդասիրական միջոցներով սննդի չափաբաժին չի ստացել:

Իրավիճակը Մերձավոր Արևելքում կտրուկ սրվել է 2023 թվականի հոկտեմբերի 7-ին, երբ «Համաս»-ի զինյալները Գազայի հատվածից անսպասելիորեն հարձակվել են հրեական խաղաղ ավանների վրա: Այդ գրոհների հետևանքով սպանվել է մոտ 1200 իսրայելցի, ևս ավելի քան 250 իսրայելցի պատանդառվել է:

Ըստ պաղեստինյան անկլավի առողջապահության նախարարության՝ Գազայի հատվածում իսրայելան ռազմական գործողությունների հետևանքով զոհված պաղեստինցիների թիվը գերազանցել է 41 հազարը։

«Համաս»-ը ԱՄՆ-ի և ԵՄ-ի կողմից ահաբեկչական կազմակերպություն է ճանաչվել։ Իսրայելի կառավարությունը հայտարարել է, որ Գազայի հատվածն ամբողջությամբ մաքրելու է «Համաս»-ի ահաբեկիչներից: Մեծ թվով երկրներ անհամաչափ են համարում Իսրայելի պատասխան գործողությունները:

Լրահոս

Օրացույց

Նոյեմբերի 2024
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930