Լրագրող Մոլինայի փոխանցմամբ՝ Մբապեն ալկոհոլը չարաշահելու հետ խնդիրներ ունի

Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կիլիան Մբապեն կարգապահական խնդիրներ ունի։

Ինչպես հայտնում է լրագրող Ռոմեն Մոլինան սոցցանցերում՝ Ֆրանսիայի հավաքականի 25-ամյա խաղացողը հոգեբանական խնդիրներ ունի, քանի որ ֆուտբոլիստը հաճախ է ալկոհոլ օգտագործում։

Մբապեն մադրիդյան ակումբին միացել է այս ամառ։ Այս ընթացքում ֆրանսիացի ֆուտբոլիստը բոլոր մրցաշարերում մասնակցել է 11 հանդիպման, որոնցում դարձել է յոթ գոլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ։ Ֆուտբոլիստի ներկայիս աշխատանքային պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2029 թվականի ամառը:

Transfermarkt պորտալում ներկայացված տեղեկատվության համաձայն՝ ֆուտբոլիստի շուկայական արժեքը կազմում է 180 միլիոն եվրո։

Լրահոս

Օրացույց

Սեպտեմբերի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930