Հայաստանի ազգային հավաքականն այսօր՝ հոկտեմբերի 10-ին, Ազգերի լիգայի շրջանակում C լիգայի 4-րդ խմբի 3-րդ տուրում հյուրընկալվել էր Ֆարերյան կղզիների հավաքականին։
Հանդիպման հաշիվը բացեցին տանտերերը․ 37-րդ րոպեին աչքի ընկավ Բենջամինսենը։ Քիչ անց Լուկաս Սելարայանը տուգանայինից կատարած հարվածով հավասարեցրեց հաշիվը։
Առաջին խաղակեսն ավարտվեց 1-1 հաշվով։
Երկրորդ խաղակեսում կղզիաբնակները ևս մեկ անգամ գրավեցի Չանչարևիչի դարպասը․ 85-րդ րոպեին աչքի ընկավ Բյարտալոն։ Հայաստանի հավաքականի կազմում խաղավերջում հաշիվը հավասարեցրեց Գոռ Մանվելյանը՝ խփելով առաջին գոլը հավաքականի կազմում։
Հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի 2-2 հաշվով։