Տեղեկություն ունեմ, թե հունիսի 12-ին Բաղրամյան-Դեմիրճյան խաչմերուկում ինչ հատուկ միջոց է կիրառվել․ ՀՀ ՄԻՊ

Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ՄԻՊ Անահիտ Մանասյանը անդրադարձավ հունիսի 12-ին Դեմիրճյան-Բաղրամյան խաչմերուկում ՆԳՆ ոստիկանության կողմից ցուցարարների դեմ կիրառված հատուկ միջոցին, թե ի վերջո ի՞նչ է կիրառվել:

Նա նշեց, որ պետական կառույցները պարտավոր են տրամադրել տեղեկություն ՄԻՊ-ին, ուստի տրամադրել են, և որ ՄԻՊ-ը տեղյակ է, թե ինչ միջոց է կիրառվել:

«Հարցի հիմնական խնդիրն այն է, որ գործ ունենք այս պահին ընթացող գործի քննության հետ քրեական վարույթի շրջանակներում, հետևաբար այդ համատեքստում հարցը նախաքննական գաղտնիքին վերաբերող հարց է, որի վերաբերյալ տեղեկատվություն ինձ ևս փոխանցվել է: Ես հաղորդակցվել եմ գործընկերների հետ՝ թե՛ ՆԳ նախարարության, թե քննչական համապատասխան մարմնի: Համարում եմ՝ ճիշտ կլինի, որ հանրությանը հասանելի դառնա այդ տեղեկությունը: Երբ որ կունենամ այս հարցի վերաբերյալ արդյունքներ, բոլորին կտեղեկացնեմ»,- ասաց նա:

Լրահոս

Օրացույց

Հոկտեմբերի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031