Կառավարությունը 1 միլիարդ 391 միլիոն դրամ հատկացրեց մարզպետների աշխատակազմներին

Կառավարությունը 1 միլիարդ 391 միլիոն դրամ հատկացրեց մարզպետների աշխատակազմներին 20 սուբվեցիոն ծրագրեր համաֆինանսավորելու համար։

ՀՀ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը նիստի ընթացքում ներկայացրեց․

«Դրանք իրականացվելու են 18 համայնքներում՝ Արագածոտնի մարզում երկու ծրագրեր, Արարատի մարզի երեք, Արմավիրի՝ չորս, Գեղարքունիքի՝ երեք, Կոտայքի՝ երեք ծրագրեր, Շիրակի մարզում մեկ ծրագիր, Սյունիքում մեկ ծրագիր, Վայոց Ձոր երեք, Տավուշում մեկ ծրագիր»։

Վարչապետը նախարարից հետաքրքրվեց՝ իսկ քանի՞ փուլով է իրականացվում ֆինանսավորումը․ «Հիմնականում համայնքներն իրենց մասնաբաժնից են վճարում, հետո մենք ենք սկսում վճարել, երբ սկսում է անցնել ընդհանուր շինարարության 50 տոկոսը։ Գումարը տալիս ենք, վճարո՞ւմ ենք արված 50 տոկոսը, թե՞ առաջիկա 50 տոկոսը ապահովելու դեպքում ենք վճարում։ Մենք վճարո՞ւմ ենք կատարված աշխատանքի դիմաց»։

Հարցին ի պատասխան՝ Սանոսյանը շեշտեց՝ վճարվում է կատավարված աշխատանքի դիմաց։

Լրահոս

Օրացույց

Հունիսի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30