Փաշինյանն արձանագրել է Հայաստան-Ռուսաստան քաղաքական երկխոսության ակտիվացում վերջին ամիսներին

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կրեմլում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանը հայտարարել է, որ Հայաստանի ու Ռուսաստանի միջև վերջին ամիսների ընթացքում կայացել է բավականին ակտիվ քաղաքական երկխոսություն։  

«Ուրախ եմ արձանագրել, որ վերջին ամիսների ընթացքում մեզ մոտ կայացել է բավականին ակտիվ քաղաքական երկխոսություն: Նախ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկն է ժամանել Երևան, եւ կայացել է ոչ միայն միջկառավարական հանձնաժողովի հանդիպում, այլեւ բավական բովանդակալից խոսել ենք երկկողմ օրակարգի գրեթե բոլոր հարցերի շուրջ: Հոկտեմբերի սկզբին Երևանում կայացել է ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստ, եւ այդ միջոցառման շրջանակում մենք բովանդակալից քննարկել ենք մեր համագործակցությանն առնչվող հարցեր: Այսօր եւս լավ հնարավորություն է ընդհանրացնել այդ քննարկումները, եւ շատ ուրախ եմ, որ ընձեռվել է նման հնարավորություն»,- ասել է ՀՀ վարչապետը։

Լրահոս

Օրացույց

Նոյեմբերի 2024
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930