Ադրբեջանը պատասխանել է ՀՀ ԱԳՆ հայտարարությանը

Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքել է ՀՀ ԱԳ նախարարության երեկվա հայտարարությանը՝ նշելով, թե իբր Հայաստանը «հանրությանը մոլորեցնելու նպատակաուղղված շահարկումներ է տարածում»։

Բաքվից հայտարարում են, թե Հայաստանի ԱԳՆ խոսնակի հայտարարությունները, որ Երևանը հակված է խաղաղության, «մանիպուլյացիաներ են, որոնց նպատակը միջազգային հանրությանը մոլորեցնելն է»։

«Հայաստանը պետք է ձեռնպահ մնա «հակասական հայտարարություններից և սադրիչ բնույթի քայլերից» և իր գործունեությամբ ու իրական քայլերով դրսևորի հարգանք միջազգային իրավունքի նորմերի և սկզբունքների նկատմամբ»,- նշել են գերատեսչությունից։

Լրահոս

Օրացույց

Սեպտեմբերի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930