ԱՄՆ-ը կժվարանա պնդել, որ մեծ պատերազմ Մերձավոր Արեւելքում չի լինի. Բայդեն

Միացյալ Նահանգները չի կարող վստահաբար ասել, որ մեծածավալ պատերազմից Մերձավորարեւելյան տարածաշրջանում կհաջողվի խուսափել։ Այս մասին հայտնել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը լրագրողներին Սպիտակ տանը։

«Մենք շատ բան ենք անում։ Մենք հիմնականում փորձում ենք աշխարհի մյուս երկրներին եւ մեր դաշնակիցներին մղել մասնակցության, ինչպես դա անում է Ֆրանսիան Լիբանանում, լարվածությունը թուլացնելու համար»,- ասել է նա՝ պատասխանելով այն հարցին, թե կարելի է արդյոք կանխել մեծամասշտաբ հակամարտությունը տարածաշրջանում, եւ ինչ է անհրաժեշտ դրա համար։ Բայդենը կարծիք է հայտնել, որ երբ Իրանը «այդքան ոչ ռացիոնալ պրոքսի-ուժեր ունի, ինչպես [լիբանանյան շիական] «Հեզբոլլահ» կազմակերպությունը եւ հութիները [Եմենի «Անսար-Ալլահ» խռովարար շարժումից], վստահաբար ինչ-որ բանի մասին խոսելը դժվար է»։

Լրահոս

Օրացույց

Նոյեմբերի 2024
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930