Սերգեյ Լավրովն ընդունել է Հայաստանի դեսպանին

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն այսօր ընդունել է Հայաստանի նորանշանակ դեսպան Գուրգեն Արսենյանին։

Ռուսաստանի ԱԳՆ-ի հաղորդմամբ՝ նրանք քննարկել են ռուս-հայկական հարաբերությունների և տարածաշրջանային օրակարգի որոշ հարցեր։

Սերգեյ Լավրովը շնորհավորել է Գուրգեն Արսենյանին դիվանագիտական առաքելության ղեկավարի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ, մաղթել հաջողություններ աշխատանքում՝ ի նպաստ երկու երկրների միջև դաշնակցային կապերի ամրապնդման:

Արսենյանը Ռուսաստանում Հայաստանի դեսպան է նշանակվել նախագահի օգոստոսի 14-ի հրամանագրով։ Դրանից օրեր առաջ նա վայր էր դրել պատգամավորական մանդատը, իսկ փաստաթղթերը Մոսկվա ուղարկել անցած աշնանը։

Հայ-ռուսական սրված հարաբերությունների այս փուլում մինչև պաշտոնապես նշանակվելը նա ասել էր, թե հույս ունի մեղմել սուր կետերն ու փոխել երկու երկրների հարաբերությունների ալգորիթմը։

Նորանշանակ դեսպանը նախկինում դիվանագիտական ոլորտում չի եղել, Փաշինյանի թիմով պատգամավոր է դարձել 44-օրյա պատերազմից հետո՝ 2021 թվականին։

Լրահոս

Օրացույց

Նոյեմբերի 2024
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930