Պլասիդո Դոմինգոն համերգ կունենա Երևանում

Օպերային արվեստի լեգենդ, համաշխարհային ճանաչում ունեցող արտիստ Պլասիդո Դոմինգոն հանդես կգա Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ՝ Էդուար Թոփչյանի ղեկավարությամբ:

այս մասին հայտնում են Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի տեղեկատվական բաժնից, մանրամասնելով, որ ամենահեղինակավոր փառատոներից մեկում՝ Արենա դի Վերոնայում, Սարսուելային նվիրված գալա-համերգի մեծ հաջողությունից հետո Դոմինգոն հանդես կգա Երևանյան 16-րդ միջազգային երաժշտական փառատոնի շրջանակում՝ հոկտեմբերի 8-ին, ‹‹Արամ Խաչատրյան›› համերգասրահում: Համերգը կկայանա Երևանի քաղաքապետարանի գլխավոր աջակցությամբ։

Երեկոյի ընթացքում Դոմինգոյի կողքին հանդես կգա սրընթաց թափով միջազգային կարիերա կերտող հայազգի սոպրանո,  Operalia 2022 համաշխարհային մրցույթի (Operalia 2022 World Opera Competition) առաջին մրցանակակիր Ջուլիանա Գրիգորյանը: 

Համերգին կհնչեն արիաներ, դուետներ և նախերգանքներ հայտնի օպերաներից, սարսուելաներից, ինչպես նաև սիրված համաշխարհային մեղեդիներ:

‹‹Հայաստանում բնակվող իմ սիրելի ընկերներ, երջանիկ եմ Ձեր գեղեցիկ երկիր վերադառնալու և Ձեզ համար երգելու յուրահատուկ հնարավորության համար: Այս անգամ հանդես եմ գալու Ջուլիանա Գրիգորյանի՝ հայազգի լավագույն երգչուհիներից մեկի հետ: Անհամբեր սպասում եմ բոլորիդ այս գեղեցիկ երեկոյին, որտեղ  կրկին միասին կվայելենք հրաշալի երաժշտություն՝ մաեստրո Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ: Կհանդիպենք շուտով՝ Երևանում››,- իր ուղերձում նշել է Պլասիդո Դոմինգոն:

Լրահոս

Օրացույց

Նոյեմբերի 2024
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930