Սերժ Սարգսյանին առնչվող գործով դատավոր Վահե Միսակյանի լիազորությունները դադարեցվել են

Բարձրագույն դատական խորհուրդը հոկտեմբերի 4-ին հրապարակել է Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Վահե Միսակյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի վերաբերյալ որոշումը, այն է՝ դատավորի լիազորությունները դադարեցնել։

ԲԴԽ նախագահը հայտարարել է, որ խորհրդում գործի քննությանը մասնակցած 9 անդամներն էլ կողմ են քվեարկել որոշման ընդունմանը։

Ըստ ներկայացված միջնորդության՝ դատավորի նկատմամբ կարգապահական վարույթը հարուցվել է դատախազության հաղորդման հիման վրա՝ Վազգեն Մանուկյանի գործով դատավարական ժամկետների խախտման պատճառաբանությամբ։

Նշենք՝ Վահե Միսակյանը քննել է Սերժ Սարգսյանի, գյուղատնտեսության նախկին նախարար Սերգո Կարապետյանի և «Ֆլեշ» ընկերության սեփականատեր Բարսեղ Բեգլարյանի (Ֆլեշի Բարսեղ) ու մյուսների գործը:

Լրահոս

Օրացույց

Նոյեմբերի 2024
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930