Մենք չենք կարող ողջունել որևէ էսկալացիա. Արարատ Միրզոյանը՝ Իրան-Իսրայել հակամարտության սրման մասին

Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն անդրադարձել է Մերձավոր Արևելքում իրավիճակի սրմանը՝ Իրանի կողմից Իսրայելի վրա հրթիռային հարձակման համատեքստում։

ՀՀ արտաքին գործերի նախարարը թեմային անդրադարձել է Վարշավայի անվտանգության ֆորումի ժամանակ։

 «Եթե տեղյակ եք Հարավային Կովկասում աշխարհաքաղաքական իրավիճակի, թրենդների և քաղաքականությունների մասին, գիտեք, որ մենք Հայաստանում ամեն ինչ անում ենք մեր տարածաշրջանում խաղաղության հասնելու համար։ Եվ մենք տեսնում ենք, որ մեր՝ ավելի լայն հարևանությամբ գտնվող այլ երկրներ հրթիռներով կրակում են միմյանց վրա։ Իհարկե, մենք մտահոգված ենք։ Իհարկե, մենք չենք կարող ողջունել որևէ էսկալացիա, և մենք կարող ենք միայն հուսալ, որ այս կոնֆլիկտի լուծումը հնարավորինս շուտ կգտնվի»,- ասել է Միրզոյանը։ 

Լրահոս

Օրացույց

Հոկտեմբերի 2024
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031