Դուք անգամ ինքնուրույն չեք կարող հորանջել. իրավապաշտպանը՝ Լուսինե Բադալյանին

Հիշում եք, Լուլուն (ՔՊ-ական պատգամավոր Լուսինե Բադալյան-խմբ) էր հենց այնպես, առանց որևէ հիմնավորման, օդում ասել էր, որ իրեն դուր չի գալիս Գրիգոր Մինասյանի կադրային քաղաքականությունը, բայց այսօր ոչ մի խոսք չասաց այդ մասին, հրաժարականը չկապեց փոխնախարարի հրաժարականի կամ քպական ստրագրահավաքի հետ։ Այս մասին իր էջում գրել է իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը:

Նա նաեւ նշել է. «Ի դեպ, համաձայնեցրել եք, արդյոք ստրոգրահավաքը վարչապետի հետ հարցին, Լուլուն ամաչեց․ «Ես ամաչում եմ լսել այսպիսի հարցեր, իհարկե ոչ»։

Հարգելիներս, դուք անգամ ինքնուրույն չեք կարող հորանջել, ուր մնաց առանց ցուցումների դատարկ հայտարարություններ անել»։

Նշենք, որ այսօր ԱԺ-ում ՔՊ-ական պատգամավոր Լուսինե Բադալյանը լրագրողների հետ զրույցում խոսելով Գրիգոր Մինասյանի հրաժարականի եւ նրա դեմ ստորագրահավաքի մասին, ասել էր, որ այդ ստորագրահավաքը չի համաձայնեցվել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ:

Լրահոս

Օրացույց

Հոկտեմբերի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031