Կարեն Անդրեասյանը «որևէ մտադրություն չունի հրաժարական ներկայացնելու»․ խոսնակ

Բարձրագույն դատական խորհրդի (ԲԴԽ) նախագահ Կարեն Անդրեասյանը որևէ մտադրություն չունի հրաժարական ներկայացնելու, հայտարարել է ԲԴԽ խոսնակ Մերի Գևորգյանը:

Գևորգյանը Ֆեյսբուքի իր էջում ընդգծել է՝ Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պաշտոնավարումը որևէ առնչություն չունի Կառավարության որևէ անդամի պաշտոնավարման կամ քաղաքական գործընթացների հետ:

«Կարեն Անդրեասյանը, վստահաբար կշարունակի աշխատել մինչև իր պաշտոնավարման սահմանադրական ժամկետի ավարտը՝ 2027 թվականի հոկտեմբերի 6-ը», — գրել է Գևորգյանը:

Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը, որ Կարեն Անդրեասյանի մտերիմ ընկերն է, այսօր հայտարարեց՝ հրաժարականի դիմում է ներկայացրել վարչապետ Փաշինյանին։

Լրահոս

Օրացույց

Մարտի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031