ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Սիրվարդ Գևորգյանը հրաժարականի դիմում է ներկայացրել։ Այս մասին տեղեկացրին ՀՀ արդարադատության նախարարությունից։
Աղբյուրի տեղեկացմամբ՝ Սիրվարդ Գևորգյանն այս առնչությամբ հայտարարություն է տարածել, որում նշել է. «Խարդավանքները հաղթեցին բանականությանը: Այսօր հրաժարականի դիմում ներկայացրեցի Արդարադատության նախարարի տեղակալի պաշտոնից:
Մեծ ցավով ու ափսոսանքով եմ թողնում Արդարադատության նախարարության իրապես պրոֆեսիոնալ թիմը` նախարար Գրիգոր Մինասյանի գլխավորությամբ: Այս համակարգում երկար տարիներ եմ աշխատել ու դեռ շատ անելիքներ կային: Շատ կուզեի մասնակցել այդ ամենօրյա ծանր, բայց իրապես կարևոր աշխատանքին:
Նորից շնորհակալ եմ Վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ ինձ ցուցաբերված մեծվստահության համար:
Ցավում եմ, որ քաղաքական երկու բևեռներում ինձ վրա հարձակվեցին չարացածմարդիկ, ովքեր շահարկեցին ամեն հնարավորն ու անհնարը սեփական քաղաքականշահերի կամ անձնական խարդավանքների համար: Ոչ մի պաշտոն կամ աշխատանք ինձ չի կարող ստիպել հարվածի տակ դնել կամ ուրանալ իմ ընկերներին ուգործընկերներին»:
Սիրվարդ Գևորգյանի կենսագրությունը.
Ծնվել է 1983թ. ապրիլի 1-ին Երևանում
Աշխատանքային գործունեություն
2005-2009թթ. աշխատել է ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի իրավաբանական վարչությունում՝ որպես առաջին կարգի, առաջատար, այնուհետ՝ գլխավոր մասնագետ։
2009-2012 թթ. աշխատել է ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի իրավաբանական վարչությունում՝ որպես խորհրդատու։
2012-2015թթ. աշխատել է ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի խորհրդականի պաշտոնում։
2015-2017թթ. աշխատել է է ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի ղեկավարի տեղակալի պաշտոնում։
2017-2021թթ. աշխատել է որպես նոտար՝ Երևան նոտարական տարածքում։
2021թ. հոկտեմբերի 14-ից նոյեմբերի 24-ն աշխատել է ՀՀ արդարադատության նախարարի խորհրդականի պաշտոնում։
2021թ․ նոյեմբերի 25-ին Վարչապետի որոշմամբ նշանակվել է ՀՀ արդարադատության նախարարության գլխավոր քարտուղար։
2024թ․ սեպտեմբերի 6-ին Վարչապետի որոշմամբ նշանակվել է ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ։
Կրթություն
1990-2000թթ. սովորել է Լ․ Շանթի անվան N 4 միջնակարգ դպրոցում։
2000-2004թթ. սովորել է Երևանի Պետական Համալսարանի Իրավագիտության ֆակուլտետում։
2004-2006թթ. սովորել է Երևանի Պետական Համալսարանի Իրավագիտության ֆակուլտետի մագիստրատուրայում։
2011-2013թթ. սովորել է Հայաստանի Ամերիկյան Համալսարանի իրավագիտության ֆակուլտետում /Մագիստրոսի աստիճան/։
Այլ տեղեկություններ
2012 թվականից ՀՀ փաստաբանների պալատի անդամ է (կասեցված)։
Տիրապետում է հայերեն, անգլերեն, ռուսերեն լեզուներին։
Ամուսնացած է, ունի երկու դուստր: