Երևանում բախվել են «Nissan X-Trail»-ն ու «Mazda»-ն, «Nissan»-ը գլխիվայր շրջվել է. կա 2 վիրավոր

Այսօր՝ սեպտեմբերի 30-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում:

Ժամը 03:25-ի սահմաններում Մյասնիկյան պողոտայում՝ «Իբիցա» հյուրանոցային համալիրի մոտ, բախվել են Արցախի Հանրապետության քաղաքացի 20-ամյա Արթուր Խաչատրյանի վարած «Mazda» մակնիշի և Երևանի բնակիչ 21-ամյա Հակոբ Մինասյանի վարած «Nissan X-Trail» մակնիշի ավտոմեքենաները:

Shamshyan.com-ի տեղեկություններով, վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց:

«Nissan»-ը գլխիվայր շրջվել է՝ հայտնվելով ճանապարհի երթևեկելի գոտում, իսկ «Mazda»-ն բախվել է երկաթե էլեկտրասյանը:

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վիրավորների ինքնությունը:

Լրահոս

Օրացույց

Սեպտեմբերի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930