ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը գրում է․
«Անհեթեթություն է, թե իշխանություններին քննադատող ընդդիմադիրներին Մայր Աթոռը որոշել է չհրավիրել սեպտեմբերի 29-ին Մայր տաճարի վերաօծման արարողությանը։
Չկա նման բան։
Ես ինքս Վեհափառից ստացել եմ հրավեր մասնակցելու սեպտեմբերի 28-ին և 29-ին նախատեսված արարողություններին՝ Սրբալույս Մյուռոնօրհնությանը և Մայր Տաճարի վերաօծմանը:
Շնորհակալ եմ հրավերի համար,սակայն հասկանալի պատճառներով չեմ մասնակցի այդ միջիցառումներին,որի մասին տեղեկացրել եմ նախ Մայր Աթոռին,իսկ այնուհետեւ նաեւ հրապարակային հարցազրուցի միջոցով հանրությանը։
Կարիք չկա անհեթեթ ապատեղեկատվություն տարածելու։
Աստված պահապան մեր Հայրենիքին,Ժողովրդին ու Եկեղեցուն»։