Սեպտեմբերի 28-ը Տեղեկատվության ազատության միջազգային օրն է

Սեպտեմբերի 28-ը ամբողջ աշխարհում նշվում է որպես Տեղեկատվության ազատության միջազգային օր:

Ինֆորմացիայի ազատության կենտրոնի նախագահ Շուշան Դոյդոյանը գրում է.

«Տեղեկությունը ուժ է և իշխանություն։ Ով ունի տեղեկություն, նա կարողանում է բացել բոլոր դռները և օգտվել իր բոլոր իրավունքներից ու ազատություններից։ Տեղեկությունը սահմանափակելն ու գաղտնի պահելը զրկում է մարդկանց զարգանալու, ուժեղանալու և ազատ ապրելու հնարավորությունից»։

2019 թ. հոկտեմբերի 16-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան սեպտեմբերի 28-ը հռչակել է որպես Տեղեկատվության ազատության իրավունքի միջազգային օր:

Տեղեկատվություն ստանալու իրավունքը ճանաչվել է որպես հիմնարար իրավունք մարդու իրավունքների միջազգային խոշորագույն բոլոր մարմինների, ներառյալ ՄԱԿ-ի` մարդու իրավունքների հանձնաժողովի, Մարդու իրավունքների միջ-ամերիկյան դատարանի և Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից:

Սեպտեմբերի 28-ը լայնորեն նշվում է համաշխարհային հանրության կողմից քաղաքացիական հասարակության, տեղեկատվության ազատության հանձնակատարների, կառավարությունների և միջկառավարական կազմակերպությունների կողմից, ինչպես նաև իրականացվում են միջոցառումներ՝ բարձրացնելու յուրաքանչյուրի՝ պետական մարմիններից տեղեկատվություն ստանալու իրավունքը: 2016 թվականին ՅՈՒՆԵՍԿՕ-ն ճանաչել է այդ օրը: Տեղեկատվության մատչելիությունը նաև Կայուն զարգացման նպատակների մաս է։

Ավելին, 2011 թ.-ին հիմնադրված «Բաց կառավարման գործընկերությունը տեղեկատվության ազատությունը համարել է կարեւորագույն 4 արժեքներից մեկը ցանկացած ժողովրդավարական հասարակության համար՝ միաժամանակ պահանջելով, որ մասնակից երկրներն ունենան տեղեկատվության ազատության օրենսդրություն եւ ձեռնարկեն կոնկրետ քայլեր դրա գործնական կիրառման համար։

Լրահոս

Օրացույց

Հոկտեմբերի 2024
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031