Ադրբեջանը հերթական նախապայմանն է իջեցնում. խոսքը վերաբերում է Հայաստանի ապառազմականացմանը. Աբրահամյան

Հայաստանի իշխանությունների` բանակցային գործընթացի վերաբերյալ լավատեսության բարձր դոզավորման ֆոնին, Ադրբեջանը հերթական նախապայմանն է իջեցնում: Աս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրում է․

«Խոսքը վերաբերում է Հայաստանի ապառազմականացմանը:

Այսինքն, Ադրբեջանը քայլ է կատարում` սահմանափակելու այն ամենը, ինչը վերաբերում է ՀՀ զինված ուժերին` սպառազինությունից մինչև բանակի թվաքանակ:

Ընդ որում` Ադրբեջանի համար խնդիրը ոչ թե լրացուցիչ երաշխիքներ ստանալն է, այլ Հայաստանին կամակատարի դերում պահելն է, որովհետև այդ պայմաններում երկիրը վերջնականապես կկորցնի դիմադրության վերջին հնարավորությունները»,- գրել է նա։

Լրահոս

Օրացույց

Սեպտեմբերի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930