Ալեն Սիմոնյանը մասնակցելու է Մայր Տաճարի վերաօծման արարողությանը

Tert.am-ի տեղեկություններով ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը մասնակցելու է Մայր Տաճարի վերաօծման արարողությանը:

Լուրը ճշտելու համար Tert.am-ը կապ հաստատեց Սիմոնյանի խոսնակ Մովսես Հարությունյանի հետ, ով ասաց, որ չի մեկնաբանում մեր տեղեկությունը` հավելելով, որ մասնակցության որոշման մասին ըստ անհրաժեշտության կտեղեկացնեն լրատվամիջոցներին։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Մայր Տաճարում տված ասուլիսի ժամանակ Արշակ Սրբազանը տեղեկացրել էր, որ իրենք իշխանություններին հրավեր ուղարկել են մասնակցելու Մայր Տաճարի վերաօծման արարողություններին, բայց միայն ԱԺ նախագահն է հստակ պատասխան տվել, որ չի մասնակցելու քանի որ գործուղման է լինելու այդ օրերին:

Նշենք, որ նախատաեսված էր ԱԺ նախագահի պատվիրակության պաշտոնական այցը Կանադա սեպտեմբերի 25-ից 30-ը, սակայն այցը հետաձգվել է:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 28-ին՝ ժամը 17։00-ին, տեղի կունենա Մյուռոնօրհնության արարողություն Սուրբ Տրդատի բաց խորանում, սեպտեմբերի 29-ին՝ ժամը 10։30-ին՝ Մայր Տաճարի վերաօծման արարողություն:

Լրահոս

Օրացույց

Հոկտեմբերի 2024
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031