Արդարադատության փոխնախարարը նշանակվել է ՀՀ ՔԿ կարգապահական հանձնաժողովի անդամ

ՀՀ քննչական կոմիտեի կարգապահական հանձնաժողովի անդամ է նշանակվել ՀՀ արդարադատության փոխնախարար Սիրվարդ Գևորգյանը: Համապատասխան որոշումն ընդունվել է կառավարության սեպտեմբերի 26-ի նիստում:

Հիմնավորման մեջ նշվում է, որ այդ հանձնաժողովի անդամ էր արդարադատության փոխնախարար Մկրտչյանը, ով այս տարվա ապրիլին ազատվել է պաշտոնից:

Դրանով պայմանավորված՝ անհրաժեշտություն է առաջացել ՀՀ քննչական կոմիտեի կարգապահական հանձնաժողովի կազմում ընդգրկել նոր անդամի, ով կներկայացնի արդարադատության նախարարությունը:

Լրահոս

Օրացույց

Սեպտեմբերի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930