Այսօր՝ սեպտեմբերի 26-ին, կկայանան ՈՒԵՖԱ-ի Եվրոպայի լիգայի 2024/2025 մրցաշրջանի ընդհանուր փուլի 1-ին տուրի հանդիպումները։
Ներկայացնում ենք այսօրվա խաղացանկը՝
20:45՝ «Մալմյո» (Շվեդիա) – «Ռեյնջերս» (Շոտլանդիա)
20:45՝ «Ֆեներբահչե» (Թուրքիա) – «Յունիոն» (Բելգիա)
23:00՝ «Ստյաուա» (Ռումինիա) – «ՌՖՇ» (Լատվիա)
23:00՝ «Լիոն» (Ֆրանսիա) – «Օլիմպիակոս» (Հունաստան)
23:00՝ «Սպորտինգ Բրագա» (Պորտուգալիա) – «Մաքաբի Թել-Ավիվ» (Իսրայել)
23:00՝ «Այաքս» (Նիդերլանդներ) – «Բեշիքթաշ» (Թուրքիա)
23:00՝ «Տոտենհեմ» (Անգլիա) – «Քարաբաղ» (Ադրբեջան)
23:00՝ «Այնտրախտ Ֆրանկֆուրտ» (Գերմանիա) – «Վիկտորիա Պլզեն» (Չեխիա)
23:00՝ «Ռոմա» (Իտալիա) – «Ատլետիկ Բիլբաո» (Իսպանիա)
8 տուրերի արդյունքներով կկազմվի 36 ակումբներից բաղկացած աղյուսակ։ Սրանով կորոշվեն ութ լավագույն թիմերը, որոնք անմիջապես դուրս կգան 1/8 եզրափակիչ, իսկ 9-24-րդ տեղերը զբաղեցրած ակումբները անցումային խաղ կանցկացնեն՝ 1/8 եզրափակիչ դուրս գալու իրավունքի համար:
Աղբյուր՝ armsport.am